Հայաստանում արդյունաբերական սարքավորումների և մեքենաների լիզինգն աճել է 34%-ով։ Լիզինգով հիմնականում հետաքրքրված են ընկերությունները, որոնք սարքավորումներ են ձեռք բերում իրենց բիզնեսի համար, ֆիզիկական անձինք լիզինգով ձեռք են բերում հիմնականում արևային վահանակներ։ Կենտրոնական բանկի տվյալով` անցած տարի բանկերի լիզինգային պորտֆելն աճել է մոտ 60 տոկոսով։ Շուկան աճել է 34%-ով։
Հայաստանի Լիզինգային ընկերությունների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նկատում է, որ լիզինգի աճը Հայաստանում հիփոթեքից հետ չի մնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արսեն Բազիկյանը խոսել է պատճառների մասին։