ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Մյանմայի Մանդալայ քաղաքից 53 կմ հեռավորության վրա գրանցվել է 4,9 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Ստորգետնյա ցնցումը գրանցվել է ավելի քան 1,2 մլն բնակչություն ունեցող Մանդալայից հարավ: Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ Մյանմայում մարտի 28-ին տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ: Դրանից հետո տեղի է ունեցել 6,4 մագնիտուդ ուժգնությամբ կրկնակի ցնցում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Թաիլանդում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում և Չինաստանում: Զոհերի թիվը ապրիլի 3-ի դրությամբ գերազանցել է 3 հազարը։