Հայաստանի ֆուտզալի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի լավագույն 20-յակում է

Հայաստանի ֆուտզալի հավաքականը
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի թիմը Եվրո-2026-ի ուղեգիր է նվաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում առաջադիմել է 11 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 20–րդ հորիզոնականը:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բրազիլիայի հավաքականը։ Երկրորդ և երրորդ տեղերում են Պորտուգալիան և Իսպանիան: Լավագույն հնգյակում են նաև Արգենտինան և Իրանը:
Հիշեցնենք` Հայաստանի ֆուտզալի հավաքականը մարտի 12-ին հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Ֆուտզալի Եվրո-2026-ը կանցկացվի 2026 թվականի հունվարի 18-ից փետրվարի 8-ը Լիտվայում և Լատվիայում: