ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Հայաստանի հոկեյի հավաքականի գլխավոր մարզիչ Վադիմ Գուսկովը մեծ հպարտություն է համարում ազգային թիմի գլխավոր մարզիչ լինելը: Այս մասին նա հայտարարել է այսօր անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բնականաբար, դա մեծ հպարտություն է։ Անհավանական և լուրջ քայլ է անձամբ իմ կարիերայում, բայց, միևնույն ժամանակ, դա ամբողջ երկրի առջև եռակի պատասխանատվություն է», - ասել է նա։
Խոսելով Երևանում կայանալիք Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու մասին՝ Գուսկովը նշել է, որ պետք է որակապես նախապատրաստի մարզումային ծրագրերը, կապ հաստատի բոլոր խաղացողների հետ:
«Մեզ իսկապես լուրջ, իմաստալից և պատասխանատու ընթացք է սպասվում։ Եվ այդ ամենը պետք է կատարել փոքր քայլերով, որոնցից յուրաքանչյուրը մեզ կհասցնի սպասված արդյունքին», - ասել է գլխավոր մարզիչը։
Նշենք, որ տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը կանցկացվի ապրիլի 13-19-ը՝ Երևանում: Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Մալայզիայի, Ուզբեկստանի, Քուվեյթի, Իրանի և Ինդոնեզիայի թիմերը: