ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Չինաստանը 34 %-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների համար։ Այս մասին հայտնում է ՉԺՀ Պետական խորհուրդը։
«ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների համար կսահմանվի լրացուցիչ տուրք՝ գործող մաքսատուրքի 34%-ի չափով», - ասվում է Պետական խորհրդի կայքում:
Հստակեցվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի 10-ից:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին: