ԱՄՆ–ն թույլ չի տա, որ Գրենլանդիան կախվածություն ունենա Չինաստանից. Ռուբիո

Մարկո Ռուբիո
Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գրենլանդիան այսպես թե այնպես կանցնի ԱՄՆ-ի վերահսկողության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Գրենլանդիան կախվածություն ունենա Չինաստանից: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Մենք թույլ չենք տա, որ Չինաստանը մտնի Գրենլանդիա և, օրինակ, մեծ գումարներ առաջարկի կղզին կախվածության մեջ պահելու համար», - ասել է Ռուբիոն լրագրողներին:
Հիշեցնենք` մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան այսպես թե այնպես կհայտնվի Վաշինգտոնի վերահսկողության տակ, նա կղզու բնակիչներին բարգավաճում էր խոստացել Միացյալ Նահանգներին միանալու դեպքում:
Գրենլանդիան մինչև 1953 թվականը Դանիայի գաղութն էր։ Այսօր այն թագավորության կազմում է, բայց 2009 թվականից ունի լայն ինքնավարություն` ներառյալ ինքնակառավարման և ներքին հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք:
Զախարովան Ֆինլանդիային և Շվեդիային հորդորել է մտահոգվել Գրենլանդիայի ճակատագրով