Ավելի շատ ես քղաքական խնդիր եմ տեսնում, քան մարդկային, անձնական. Վարդան Ղուկասյան

Sputnik
Գյումրիի ավագանու ընտրություններում ‹‹Մեր քաղաքը›› դաշինքն առաջնորդող Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ կայացրել է իր անցած քաղաքական ճանապարհի ամենաբարդ ու ծանր որոշումը։
Դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելու համար՝ առանց որևէ պաշտոնի ակնկալիքի և պայմանավորվածության։
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը news.am-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանի քայլը` նշելով, որ որոշումը բարդ է եղել ավելի շատ ոչ թե մարդկային կամ անձնական խնդիրների հետ կապված, այլ քաղաքական։