ՀՀ-ից ԱՄՆ ներմուծվող ադամանդի 0% մաքսատուրքը դարձավ10%․ Հայկազ Ֆանյան

Sputnik
2024թ-ին ԱՄՆ-ն Հայաստանից ներմուծել է մոտ $129 մլն-ի ապրանք, որից 74 մլնը ադամանդ, վերջին տվյալներով Հայաստանից ներմուծված ադամանդի վրա ԱՄՆ-ն կիրառում էր 0% մաքսատուրք, որն այսուհետ դարձավ 10%․ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տնտեսագետ հայկազ Ֆանյանը՝ մեկնաբանելով մաքսատուրքերը վերանայելու ԱՄՆ որոշումը։
Դոնալ Թրամփը հայտարարել է մի շարք երկրների, այդ թվում ՝ Հայաստանի հետ փոխադարձ առևտրի նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։
Նոր դրույքչափերն ուժի մեջ են մտնելու ապրիլի 5-ից։ Հայաստանի համար բազային նվազագույն 10% դրույքաչափ է սահմանվել։ Որոշ երկրների, օրինակ, Մոլդովայի, Ղազախստանի մաքսատուրքերը ավելի բարձր են, Վրաստանում ու Ադրբջանում նույնն են, ինչ Հայաստանում, իսկ Ռուսաստանը ցուցակում չկա։
Թրամփը այս նոր կարգավորումը որակել է որպես «ոսկե դարաշրջանի սկիզբ», իսկ ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այն համարել է «լուրջ հարված ամբողջ աշխարհի բիզնեսին և սպառողներին»։