ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Անցած գիշեր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական 23 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի վեց շրջանների վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 23 ուկրաինական ԱԹՍ։ Դրանցից վեց անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Բրյանսկի շրջանի, հինգ անօդաչու թռչող սարք՝ Օրյոլի և Կուրսկի շրջանների, չորսը՝ Կալուգայի շրջանի, երկու անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի շրջանի և մեկ անօդաչու թռչող սարք՝ Սմոլենսկի մարզի տարածքում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։