ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողություն են սահմանել ԴԺՀ-ի Վեսյոլոյե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Վոստոկ» զորախմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը և ազատագրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վեսյոլոյե բնակավայրը», - ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԶՈւ–ն Ռազլիվ, Յալթա, Օտրադնոյե, Վոլնոյե Պոլե (ԴԺՀ) և Դնեպրոպետրովսկի մարզի Յանվարկսոյե բնակավայրերում պարտության է մատնել Ուկրաինայի զինված ուժերի 1-ական հետևակային, տանկային, աերոմոբիլային և տարածքային պաշտպանության 3 մեքենայացված բրիգադների կենդանի ուժին և տեխնիկային։
Հաղորդվում է նաև, որ «Դնեպր» խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Զապորոժիեի մարզի Լոբկովոյե բնակավայրը:
««Դնեպր» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Զապորոժիեի մարզի Լոբկովոյե բնակավայրը։ Զապորոժիեի մարզի Օրեխով, Պոնյատովկա, Նիկոլսկոյե և Յանտարնոյե բնակավայրերում պարտություն են կրել Ուկրաինայի զինված ուժերի 1-ական մեխանիզացված, լեռնագրոհային, տարածքային պաշտպանության 2 և առափնյա պաշտպանության 3 բրիգադներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։