Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է 82-ով. ԶԼՄ

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է 82-ով
Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնել էին 3 003 զոհի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3085-ի։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Մյանմայի Պետական ​​վարչական խորհրդի տեղեկատվական խմբին։
Նախկինում հաղորդվել էր 3 003 մահացածի և 4 515 վիրավորի մասին։
«Ապրիլի 3-ի դրությամբ Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 3085 մարդ, վիրավորվել՝ 4715-ը, ևս 341-ը անհետ կորած են համարվում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել Մյանմայում մարտի 28-ին։ Դրան հաջորդել էր երկրորդ ցնցումը` 6,4 բալ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հինգ երկրներում՝ Թաիլանդում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում և Չինաստանում։