ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Դամասկոսից 20 կմ հարավ գտնվող Կիսվա շրջանը ենթարկվել է իսրայելական ավիահարվածների, հաղորդում է Syria TV հեռուստաալիքը:
«Օկուպացիոն Իսրայելի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Դամասկոսից հարավ գտնվող Կիսվա շրջանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով՝ օդից հրթիռային հարվածների են ենթարկվել նախկին սիրիական բանակի 75-րդ բրիգադի դիրքերը։
Ապրիլի 2-ին Իսրայելի բանակը հայտնել էր, որ հարվածներ է հասցրել Համայի ռազմական օդանավակայանին և Հոմսում գտնվող Տ-4 ավիաբազային, ինչպես նաև Դամասկոսի շրջանի ռազմական ենթակառուցվածքներին: