Հայաստանում ուզում են խստացնել զինծառայությունից խուսափելու պատիժը

Զորակոչից խուսափելու դեպքում ազատազրկման ժամկետն առաջարկվում է 2–5 տարուց դարձնել 3–6 տարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված պատիժները Հայաստանում կխստացվեն։ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հավանության արժանացավ կառավարության նիստի ժամանակ:
Զորակոչից խուսափելու դեպքում (ՔՕ 461-րդ հոդվածի 1–ին մասով) ազատազրկման ժամկետը առաջարկվում է 2–5 տարուց դարձնել 3–6 տարի, իսկ վարժական հավաքներից խուսափելու համար (ՔՕ 462–րդ հոդվածի 1–ին մաս) սահմանել 1 տարուց մինչև 3 տարի (գործող կարգով մինչև 2 տարի էր) ազատազրկում:
ՀՀ նախագահը ստորագրել է զորակոչից խուսափածների նկատմամբ համաներում հայտարարելու օրենքը
Արդարադատության նախարարության մշակած այս օրինագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
Օրինագծի հիմնավորման մեջ ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է. որ զորակոչից խուսափելու դեպքերի թիվն աճել է. 2023 թվականին այդ մասով հարուցվել է 1 499 քրեական գործ, 2025 թվականին՝ 1 779։