Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 40+10 հազար դրամի աջակցության ծրագիրը պետք է շարունակական լինի․Աղաբեկյան

Sputnik
Կառավարության որոշմամբ՝ Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 40+10 հազար դրամ աջակցությունից այսուհետ կարող են օգտվել բացառապես թոշակառուները, անչափահասները և հաշմանդամները։
«Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 40+10 հազար դրամի աջակցության ծրագիրը պետք է շարունակական լինի այնքան ժամանակ, մինչև որ բնակապահովման ծրագիրը հասանելի լինի բոլոր ացախցիներին».-կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։
Պատգամավորի տեղեկություններով` երեկվա դրությամբ ծրագրից ընդամենը 50 մարդ է օգտվել: