Երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, որի արդյունքում էլ հենց կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում․Փաշինյան

Sputnik
«Ով առավոտը քնից վեր է կենում, ասում է` կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, որի արդյունքում էլ հենց կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, և դա նրանից է, որ բնակավայրերի 70 տոկոսից ավելի տոկոսում մանկապարտեզ չկա»․-կառավարության այսօրվա նիստում արձանագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` երբ մանկապարտեզների կեսից ավելին կիսաքանդ է ֆիզիկական ու բարոյական իմաստով, չի կարող այդտեղ չլինել կադրային սով։
«Հիմա կասեն` ինչ, մեր երկրի անգանդը չորացե՞լ է, չէ, չի չորացել, ժողովուրդ ջան. կա՞ն լավ կադրեր, կան, իհարկե, փոքր խմբով, որոնք 1 միլիոնից 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, և չեն գա աշխատեն կառավարությունում, որ ստանան 400 հազարից 500 000 դրամ։