Խաղաղության համաձայնագիրը կապիտուլյացիայի ավելի կազմակեպրված փաստաթուղթ է․Դանիելյան

Sputnik
«Անտրամաբանական կլիներ, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո գերության մեջ մնային հայ քաղաքացիները։ Բայց, իհարկե, մենք ակնկալում ենք, որ գերիները հնարավորինս շուտ ազատ կարձակվեն, քանի որ դա հումանիտար հարց է, և այն որպես նախապայման բանակցությունների մեջ ներառելն անընդունելի է»․-լրագրողներին երեկ ասել է Ազգային ժողովի «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Մինչ Հայաստանի իշխանությունները ձգտում են ամեն գնով հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը շարունակում է պնդել իր նախապայմանները։ Դրանք են՝ լուծարել ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը և հրաժարվել Սահմանադրությունում անկախության հռչակագրի մասին հղումից։
«Խաղաղության համաձայնագիրը կապիտուլյացիայի ավելի կազմակեպրված փաստաթուղթ է»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։