Ռուսաստանն աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին միանալու՝ Հայաստանի մտադրությանը․Կոպիրկին

Sputnik
«Ռուսաստանն աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության աշխատանքներին միանալու՝ Հայաստանի մտադրությանը, քանի որ կազմակերպության հետ փոխգործակցության ձգտումը միանգամայն բնական է»․-Երևանում Շանհայի համագործակցության կազմակերպությանը նվիրված սեմինարի շրջանակում լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ այդ փոխգործակցության հիմքում ընկած են այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է միջազգային այդ կառույցը։ Այդ սկզբունքները համապատասխանում են բազմաբևեռ աշխարհի իրողություններին, և ՇՀԿ-ի հետ աշխատանքը օգուտ կբերի բոլորին։