Այսօր ցանկացած ոք կարող է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով ու չվճարել հարկեր, ինչի պատճառով առաջանում է անբարեխիղճ մրցակցություն.Հարությունով

Sputnik
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել անշարժ գույքի շուկան։
Նախագծով սահմանված է, որ ռիելթորական գործունեությամբ կարող են զբաղվել ռիելթորական կազմակերպությունները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորները, նաև անշարժ գույքի կառավարման կազմակերպությունները և անհատ ձեռնարկատեր հանդիսացող անշարժ գույքի կառավարիչները՝ ռիելթորական գործունեության տեսակ հանդիսացող անշարժ գույքի կառավարում իրականացնելիս։
Օրենքում ամրագրված դրույթների դրական ու բացասական կողմերի մասին Sputnik Արմենիան զրուցել է «Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցացիայի» խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովի հետ։
«Այսօր ցանկացած ոք կարող է զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով և վարձակալությամբ ու չվճարել հարկեր, ինչի պատճառով մեր և նրանց միջև առաջանում է անբարեխիղճ մրցակցություն».-նշում է մասնագետն ու վստահեցնում, որ օրենքը կարող է ինչ-որ առումով կարգավորել ոլորտը։