Հարկատուն հերոս չէ, այլ իր սահմանադրական պարտքը կատարող ՀՀ քաղաքացի.Սարգսյան

Sputnik
Հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտավ հարկման նոր համակարգը, որը փոքր ու միջին ձեռնարկատերերի պնդմամբ` սպառնալիք է իրենց բիզնեսին։ Չնայած դրան, իշխանությունները չեն վարանում հայտարարել, որ հարկատուն հերոս է։
Թե ինչ ազդեցություն են ունեցել և ունենում հերոս հարկատուների վրա հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասնել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
«Ես վախենում եմ «հարկատուն հերոս է» թեզից։ Հարկատուն հերոս չէ, այլ իր սահմանադրական պարտքը և Հարկային օրենսգրքով սահմանված պարտականությունները կատարող ՀՀ քաղաքացի».-ընդգծել է Սարգսյանը։