Ավելի քան 217 մլն դրամ` Սևանա լճից ոռոգման ջուր տեղափոխող ջրանցքների վերանորոգման համար

Մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանում ոռոգման ջրի կորուստները մինչ օրս կազմում են առնվազն 50 տոկոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. 560 հազար դոլար կհատկացվի Սևանա լճից ոռոգման ջուր տեղափոխող ջրանցքների վերանորոգման համար: Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ այդ գումարով կվերանորոգվեն մի շարք ջրանցքներ, որոնք սնուցվում են Հրազդան գետից։
2022–24 թթ. վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 1,2 մլրդ դրամ։
Նշենք, որ մասնագետների գնահատականներով՝ Հայաստանում ոռոգման ջրի կորուստները մինչ օրս կազմում են առնվազն 50 տոկոս՝ հիմնականում ջրանցքների անսարքության և ջրի չհաշվառված օգտագործման (գողության) պատճառով: