ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ուկրաինական զինուժի հրետակոծության հետևանքով Նովայա Կախովկայի 3 բնակիչ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
«Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հրետակոծություն են իրականացրել Նովայա Կախովկայի ուղղությամբ, ինչի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել: Ուկրաինական բանակն օրվա ընթացքում 25 հրետանային հարված է հասցրել Դնեպրի ձախ ափին գտնվող բնակավայրերին: Եվս 20 կրակոց էլ գիշերն է արձակել», - նշել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Կիևի ռեժիմի զինված ուժերի կրակի տակ են հայտնվել Խերսոնի մարզի 9 բնակավայրեր՝ Նովայա Կախովկան, Կախովկան, Մալայա Լեպետիխան, Ալյոշկին, Գորնոստաևկան, Կորսունկան, Գոլայա Պրիստանը, Դնեպրյանին, Կազաչյի Լագերյան։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։