ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանները պայմանավորվել են ապրիլին ծանրոցներ փոխանակել ռազմագերիների համար, յուրաքանչյուր կողմից 1500 ծանրոց կփոխանցվի։ Այս մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Շատ կարևոր է, որ գերի ընկած մեր տղաները կապ զգան հայրենիքի հետ և վստահ լինեն, որ իրենց աջակցում են, սպասում են և անպայման կվերադարձնեն... Երրորդ անգամ ենք անցկացնելու ծանրոցներ ուղարկելու ակցիա… Դրանք արդեն հավաքված են, այս ամիս կսկսվի հանձնումը... Յուրաքանչյուր կողմից 1500-ական», – ասել է Մոսկալկովան լրագրողներին։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ գերիների փոխանակում իրականացրին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Կիևի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 175 զինծառայող։ ՌԴ–ն դրա դիմաց, որպես բարի կամքի դրսևորում, 175 ռազմագերի ու 22 ծանր վիրավոր գերի է փոխանցել։