ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 3 հազարը։ Այս մասին հայտնումէչինական«Սինհուա» գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի, տուժածներինը՝ 4639-ի:
«Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 003-ի, ևս 4 515 մարդ վիրավորվել են, իսկ 351 մարդանհետկորելէ», - հայտնումէգործակալությունը:
Հիշեցնենք` մարտի 28–ին Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որին հաջորդել էր 6,4 մագնիտուդով հետցնցում։ Երկրաշարժի ցնցումները զգացվել էր նաև հարևան հինգ երկրներում՝ Թաիլանդում, Չինաստանում, Բանգլադեշում, Հնդկաստանում և Լաոսում: Համացանցում տարածվեց Բանգկոգոււմ երկնաքերի փլուզման կադրերը։
Մյանմայում մեկշաբաթյա համազգային սուգ Է հայտարարվել երկրաշարժի հետևանքների կապակցությամբ: