Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 հրթիռակիր է կործանվել

Տու-22Մ3 ինքնաթիռն ընկել է Իրկուտսկի մարզում պլանային թռիչք կատարելիս, չորս հոգուց բաղկացած անձնակազմը կատապուլտով դուրս է նետվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Իրկուտսկի մարզում Տու-22Մ3 ռազմական հրթիռակիր է կործանվել. Օդաչուներից մեկը մահացել է, բնակելի շենքերի ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հայտնել է Իրկուտսկի մարզպետ Իգոր Կոբզևը:
«Պլանային թռիչք իրականացնող Տու-22Մ3 ինքնաթիռն այսօր գիշերը կործանվել է Բոխանսկի շրջանի Բուրետ բնակավայրի մոտակայքում։ Բնակելի շենքերի ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները»,-գրել է Կոբզևը Telegram-ալիքում։
ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Տու-22Մ3 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իրկուտսկի մարզում պլանային թռիչք կատարելիս, չորս հոգուց բաղկացած անձնակազմը կատապուլտով դուրս է նետվել, սակայն օդաչուներից մեկը մահացել է: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։
Մերձմոսկվայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, կա 2 զոհ