Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 93 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

ՌԴ ՊՆ
Ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով պարբերաբար գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ավելի քան 90 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են 93 ուկրաինական ԱԹՍ, 87-ը` Կուրսկի, 4-ը` Ռոստովի, 2-ը` Բելոգորոդի մարզերի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։