Երևանի Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաղթանակի կամուրջ. Արխիվային լուսանկար
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երևանի Հաղթանակի կամրջի տակ այսօր առավոտյան հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ժամը 10:30–ի սահմաններում տեղեկություն է ստացել, որ Հաղթանակի կամրջից քաղաքացին իրեն նետել է:
«Պարեկներն ու համայնքային ոստիկանները տարածքում ստուգողական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերել են տղամարդու մարմին, բժիշկներն էլ արձանագրել են նրա մահը»,– գրել է կայքը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: