ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Հովհաննիսյանին փոխարինելու համար թեկնածու են փնտրում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ թերթի աղբյուրների` Սարգսյանը հղի է, սպասում է իր առաջնեկին։
«Նախարարը, մայրական արձակուրդով պայմանավորված, ամիսներ անց չի հաճախելու աշխատանքի։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է Արփինե Սարգսյանին փոխարինող փնտրի»,– գրում է պարբերականը։
Հիշեցնենք, որ Արփինե Սարգսյանը ՆԳ նախարար նշանակվեց 2024 թվականի նոյեմբերի 20-ին։ Նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Վահե Ղազարյանը, որը նախորդ տարվա նոյեմբերի 18-ին հրաժարական տվեց։