9 տարի առաջ այս օրը սկսվեց ապրիլյան պատրեազմը։ 2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով, որը տևեց 4 օր։ Հայկական կողմն այդ մարտերում կորցրեց 100–ից ավելի զինծառայողներ, բայց կարողացավ զսպել թշնամուն։
Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը հարգելու համար այսօր Եռաբլուր են այցելել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պատգամավորներ, Դադիվանքի վանահայրը։ Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանի իշխանության մեղադրանքին, թե 2023–ին Արցախում իշխանազավթում է եղել։