«Արևելք-Արևմուտք առճակատում, ուկրաինական հարթություն. ապագայի սցենարներ» համաժողովում քաղաքագետ Արթուր Խաչիկյանն ասել է, որ Իրանի վրա հարձակման դեպքում Հայաստանը վտանգի առաջ է կանգնում։ Կան տեղեկություններ, որ Միացյալ Նահանգները զորքեր է տեղափոխում տարածաշրջան։ Սա ըստ քաղաքագետի՝ խիստ վտանգավոր է, քանի որ մեր հակառակորդները, հնարավոր է, Սյունիքում դիմեն ուժային լուծման։