Երևանում կայացել է «Արևելք-Արևմուտք առճակատում, ուկրաինական հարթություն. ապագայի սցենարներ» համաժողովը, որին մասնակցել են փորձագետներ Հայաստանից և Ռուսաստանից, Ռուսաստանում Հայաստանի դեսպանն ու Ռուսաստանի Արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ Ուկրաինայի օրինակով հստակ երևում է, թե ինչ կարող է տեղի ունենալ մի երկրի հետ, որն իր ազգային շահերին հակառակ Արևմուտքի ձեռքին գործիք դառնա ապակառուցողական աշխարհաքաղաքական սցենարներն իրականացնելու համար։ Դեսպան Կոպիրկինն ասել է, որ Մոսկվան պատրաստ է կառուցողական փոխգործակցության արևմտյան էլիտաների այն պատասխանատու ներկայացուցիչների հետ, ովքեր իսկապես ցանկանում են իրավիճակի դեէսկալացիա և կայունացում եվրոպական մայրցամաքում և ամբողջ աշխարհում: