Հուսադրող լուրեր եղանակի մասին։ Ապրիլը լինելու է սվորականից տաք, տեղումները` բավարար քանակով։ Տաք մարտից հետո, երբ արդեն մրգատու շատ ծառեր ծաղկել են, այգեպանների մտահոգությունը ցրտահարությունն է։
Կա արդյոք նման վտանգ` պարզելու համար իմ գործընկեր Հովհաննես Շողիկյանը դիմել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանին։