ՀՀ-ԱՄՆ համաձայնագրի հետևանքով Իրանն ու ՌԴ-ն Հայաստանն այլևս չեն դիտարկի որպես տրանզիտ երկիր . Նաիրի Սարգսյան

Sputnik
Վիճակագրական կոմիտեի տվյալով` այս տարվա առաջին երկու ամիսներին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակիահատվածի համեմատ աճել է 4.1 %–ով։ Ընդ որում` աճն ապահովվել է հիմնականում շինարարության, առևտրի և ծառայությունների հաշվին։ Իսկ արտադրության ծավալները, նեմուծումն ու արտահանումը նվազել են. արտադրությունը նվազել է 19,4 %–ով, ներմուծումը` մոտ 46 տոկոսով և արտահանումը` 60 տոկոսով։
Շատ տնտեսագետներ սա բացատրում են ոսկու արտահանմամբ, տնտեսագետ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշում է ևս մեկ պատճառ` Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը։