Ոստան գյուղի մոտ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը հոսպիտալացվել է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Այսօր ժամը 17:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի ուղեփակոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։44-ին, մարվել՝ 17։57-ին: Այրվել է ավտոմեքենան։