Ուկրաինայի ԶՈւ-ն Գորլովկայում հարվածել է ավտոբուսի. 16 վիրավորներից 5-ը ծանր վիճակում են

Ուկրաինացի զինյալները վաղ առավոտյան 155 մմ տրամաչափի արկով հարվածել են ավտոբուսի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլովկա քաղաքի խաղաղ բնակիչների վրա դրոնի հարձակման հետևանքով վիրավորված 16 բնակիչներից 5-ը ծանր վիճակում են: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն:
Տուժածները հիմնականում ստացել են գլխի, կրծքավանդակի, վերջույթների և գանգ-ուղեղային վնասվածքներ:
«Բազմիցս ասել եմ, որ մեր վարորդները հերոսներ են։ Չնայած կյանքին սպառնացող վտանգին՝ նրանք ամեն օր ուղևորափոխադրումներ են կատարում», - ընդգծել է քաղաքապետը։
Տարածաշրջանի մոնիթորինգային ծառայությունների տվյալներով՝ ամբողջ օրը ուկրաինացի գրոհայինները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների փորձեր են ձեռնարկել: Ժամը 17: 45-ին գրանցվել է թշնամու FPV-դրոնից պայթուցիկի նոր նետում:
Ուկրաինայի զինված ուժերը հարվածների համար ընտրում են այն քաղաքացիական շենքերը, որտեղ բնակվողներին հասցված վնասը կլինի առավելագույնը, հայտարարել է Դենիս Պուշիլինը՝ մեկնաբանելով Գորլովկայի ուղևորատար ավտոբուսին Ուկրաինայի զինված ուժերի առավոտյան հարվածը:
Նա հավելել է, որ ուկրաինական ագրեսիայի 11 տարիներին տարածաշրջանի բնակիչները «լիովին հասկացել են թշնամու անմարդկայնությունը»: