ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով շփումներն ԱՄՆ-ի հետ, սակայն խնդիրը չափազանց բարդ է և լուծման համար լրացուցիչ ջանքեր է պահանջում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Մենք շարունակում ենք շփումները ամերիկյան կողմի հետ։ Ուկրաինական կարգավորման թեմատիկան չափազանց բարդ է, լրացուցիչ ջանքեր է պահանջում»,-նշել է Պեսկովը։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի նպատակն է բարեկամական, փոխշահավետ հարաբերություններ զարգացնել այլ պետությունների, այդ թվում՝ հարևան երկրների հետ:
«Ռուսաստանը միշտ հանդես է եկել և հանդես է գալիս փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարի, փոխշահավետ հարաբերությունների պահպանման և զարգացման օգտին։ Դա ամբողջապես վերաբերում է նաև Ֆինլանդիային», - հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Մոսկվան երբեք չի եղել այլ երկրների, այդ թվում՝ իր հարեւանների հետ հարաբերությունների վատթարացման նախաձեռնող։