ՌԴ–ն և ԱՄՆ–ն նոր հանդիպում են նախապատրաստում. Լավրով

Սերգեյ Լավրով
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ շփումները շարունակվում են հեռախոսով և տեսակապով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր հանդիպում են նախապատրաստում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը երկու երկրների նախագահների հավանությամբ աշխատում են այսպես կոչված գրգռիչների վերացման թեմայի շուրջ, որոնք լրջորեն խանգարում են երկու մայրաքաղաքներում դեսպանատների աշխատանքին:
«Ստամբուլում հանդիպում անցկացվեց, հիմա երկրորդ հանդիպումն է պատրաստվում, այդ ընթացքում հեռախոսով, տեսակապի միջոցով շփումներ են ընթանում։ Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց մենք տեսնում ենք նկատվող առաջընթաց և մայրաքաղաքներում դիվանագետների բնականոն աշխատանքի համար դիվանագիտական պրակտիկայի տեսանկյունից բոլորովին անընդունելի այդ խոչընդոտները վերացնելու ամերիկացի գործընկերների ցանկություն»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ դիվանագետների աշխատանքի համար խոչընդոտներ ստեղծողը Ռուսաստանը չի եղել, և հավելել է, որ դեռ Օբամայի վարչակազմն է ակտիվորեն աչքի ընկել այդ հարցում»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները մարտի 24-ին հանդիպեցին Էր Ռիադում: Բանակցությունները տևեցին ավելի քան 12 ժամ։
Մասնակի միացում SWIFT-ին. Կրեմլը հրապարակել է Էր Ռիադում ՌԴ-ԱՄՆ հանդիպման արդյունքները