ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ–ի Ռազլիվ բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ակտիվ ու վճռական գործողությունների արդյունքում «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռազլիվ բնակավայրը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։