Լիտվայի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում փակել ռուսական դպրոցները

Լիտվայի սահման. Արխիվային լուսանկար
Սահմանադրության և կրթության մասին օրենքի համաձայն՝ պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Լիտվան մտադիր չէ փակել ռուսերենով ուսուցմամբ դպրոցները։ Այս մասին հայտարարել է կրթության, գիտության և սպորտի նախարար Ռամինտա Պոպովենեն՝ LRT ազգային հեռուստառադիո պորտալին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Սահմանադրության և կրթության մասին օրենքի համաձայն՝ պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորությունը:
«Տվյալ փաստաթղթերում հստակ նշված է, որ մենք պետք է մեր քաղաքացիներին նման հնարավորություն ընձեռենք, ընդ որում՝ հատուկ ուշադրություն է դարձվում պետական լեզվի՝ լիտվերենի ուսումնասիրությանը», - նշել է նախարարը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Լիտվան կարո՞ղ է հետևել Լատվիայի և Էստոնիայի օրինակին ու հրաժարվել ռուսերենով դասավանդվող դպրոցներից, Պոպովենեն պատասխանել է, որ տվյալ պահին իշխանություններն առաջնորդվում են գործող իրավական ակտերով, և նման ծրագրեր չկան: