Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան

Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդականն այսօր Բաքու է մեկնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկայում կայցելի Բաքու:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսլամական Հանրապետության նախագահի այցը կկայանա ապրիլին:
Իրանը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը․ Փեզեշքիան
Հատկանշական է, որ այսօր Ադրբեջանում է գտնվում Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանաին, որն արդեն հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։