Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և ենթակա չէ արտաքին միջամտության: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Պեկինի բարեկամական հարաբերությունները ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ բնույթ են կրում։
Պուտինի և Վան Իի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում, քննարկվել էին երկկողմ հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: