Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվան կղզու շուրջ

Չինացի զինվոր. արխիվային լուսանկար
Զորավարժություններին մասնակցում են ցամաքային և հրթիռային զորքերը, ռազմածովային նավատորմն ու օդուժը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ապրիլի 1-ին Չինաստանի ԶՈւ–ն զորավարժություններ են սկսել Թայվան կղզու շուրջ։ Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի բանակի մարտական ​​հրամանատարության արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Զորավարժություններին մասնակցում են ցամաքային և հրթիռային զորքերը, ռազմածովային նավատորմն ու օդուժը:
«Սա լուրջ նախազգուշացում է և հզոր զսպող գործոն Թայվանի անկախության օգտին հանդես եկող անջատողական ուժերի համար», – ասել է Շի Ին:
Նրա խոսքով` զորավարժությունների ընթացքում զինվորականները մշակելու են համալիր վերահսկողության ձեռքբերման, առանցքային երթուղիների ու տարածքների արգելափակման հմտությունները։
The Washington Post-ի տեղեկության համաձայն` մարտի 30–ին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը վերակողմնորոշել է ԱՄՆ բանակը` խաղադրույք կատարելով Թայվանի գրավման հարցում Չինաստանին զսպելու վրա:
Ինչպես են ընթացել ՌԴ–ի, Չինաստանի և Իրանի ռազմածովային զորավարժությունները. լուսանկարներ
Ըստ փաստաթղթի, որի հետ ծանոթացել է պարբերականը, չինական հնարավոր ներխուժումը Թայվան` Միացյալ Նահանգները դիտարկում է որպես բացառիկ սցենար, որը պետք է առաջնահերթություն լինի բանակի համար։ Փաստաթուղթը նախատեսում է Թայվանի մոտ ԱՄՆ բանակի լրացուցիչ սուզանավերի, ռմբակոծիչների, անօդաչու նավերի և անձնակազմի տեղակայում։