ՌԴ ԱԽ–ն քննարկել է միգրացիոն քաղաքականության արմատական փոփոխության նպատակահարմարությունը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ռուսաստանում մտադիր են փոփոխություններ մտցնել պետական միգրացիոն քաղաքականության ոլորտում, ինչը թույլ կտա չեզոքացնել ծայրահեղականության դրսևորումների սպառնալիքները: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Գրեբենկինը։
Նրա խոսքով՝ ոչ բարեկամական երկրները փորձում են միգրացիոն գործոնն օգտագործել ի վնաս Ռուսաստանի շահերի։
ՀՀ–ի և ՌԴ–ի ներկայացուցիչները անօրինական միգրանտներին վերաբերող հարցեր են քննարկել
Պաշտոնյան հայտարարել է, որ աշխատանքային միգրանտներին և գաղթօջախների ներկայացուցիչներին փորձում են մտացածին՝ ոստիկանության իբր «անօրինական» գործողությունների, կեցության վատ պայմանների և ժամանակին չվճարումների պատրվակներով ներգրավել բողոքի ակցիաների մեջ:

«Մյուս կողմից` մարդկանց վրա ներգործելու նպատակով օգտագործվում են գործող կարգերը օտարերկրացիների կողմից զանգվածաբար խախտելու և հանցագործություններ կատարելու, միգրացիոն օրենսդրությունը և համընդհանուր ընդունված նորմերը չպահպանելու դեպքերը», - ասել է Գրեբենկինը:

Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը հայտնել էր, որ միջոցներ են մշակվում, որոնք ուղղված են Արևմուտքի կողմից երկրում տնտեսական ճգնաժամ հրահրելու փորձերի և սոցիալական դրությունը սրելու արգելափակմանը:
Գրեթե 700 հազար մարդ ՌԴ–ում անհիմն է գտնվել. ՆԳ նախարարը՝ անօրինական միգրացիայի մասին