Պուտինը մտադիր է Մոսկվայում ընդունել Չինաստանի արտգործնախարարին

Վան Ին և Վլադիմիր Պուտինը
Վան Ին և Վլադիմիր Պուտինը
Ակնկալվում է, որ Վան Իի ռուսաստանյան այցը կտևի մարտի 31-ից ապրիլի 2-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդիպել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո՛, հույս ունենք, որ նախագահ Պուտինը կընդունի պարոն Վան Իին, և նրանք կկարողանան շփվել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները միշտ փոխադարձաբար ընդունում են բարձրաստիճան պատվիրակություններին:
«Պուտինը վաղուց է ճանաչում Վան Իին, վերջինս էլ իր հերթին ծանոթ է Պուտինին։ Նրանք մեր լավ ընկերներն ու գործընկերներն են», - ամփոփել է Պեսկովը։
Ակնկալվում է, որ Վան Իի ռուսաստանյան այցը կտևի մարտի 31-ից ապրիլի 2-ը:
Երկխոսում են, բայց առանց կոնկրետության. Պեսկովը՝ Պուտինի և Թրամփի բանակցությունների մասին