ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Մյանմայում մեկշաբաթյա համազգային սուգ Է հայտարարվել երկրաշարժի հետևանքների կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Մյանմայի պետական վարչական խորհրդի նախագահ, վարչապետ և ավագ գեներալ Մին Աուն Հլայնը:
«Այս օրերինազգային դրոշը պետք է իջեցվի», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում: