Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը. ԶԼՄ

Շուրջ 270 մարդ անհետ կորած է համարվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, մոտ 3,9 հազար մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Ավելի վաղ հաղորդվել էր 1,7 հազար զոհի, 3,4 հազար տուժածի և 300 անհետ կորածի մասին:

«Մարտի 28-ին գրանցված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2056-ի, տուժել է մոտ 3,9 հազար մարդ, շուրջ 270-ը համարվում են անհետ կորած», - ասված է հաղորդագրության մեջ:

1 / 7

Մյանմայի երկրաշարժից հետո ավերված բուդդայական տաճար

2 / 7

Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռները Մյանմայի «Նայպիդո» միջազգային օդանավակայանում

3 / 7

Մյանմայի երկրաշարժից տուժած տաճար

4 / 7

Ռուսաստանի և Չինաստանի ԱԻՆ աշխատակիցները կնոջ են դուրս բերում փլատակներից

5 / 7

Երկրաշարժից տուժած տաճար Մյանմայում

6 / 7

Ռուսաստանի և Չինաստանի ԱԻՆ աշխատակիցները կնոջ են դուրս բերում փլատակներից

7 / 7

Հոնկոնգի փրկարարական թիմի անդամները Մյանմայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում

Հիշեցնենք` մարտի 28-ին Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում:
Մյանմայում մեկշաբաթյա համազգային սուգ Է հայտարարվել երկրաշարժի հետևանքների կապակցությամբ: