Մասկը Լը Պենի դատավճիռը որակել է որպես արդարադատության համակարգի չարաշահում

Ավելի վաղ Փարիզի դատարանը Մարին Լը Պենին մեղավոր էր ճանաչել Եվրախորհրդարանի միջոցները վատնելու մեջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի դատավճիռը արդարադատության համակարգի` քաղաքական նպատակներով չարաշահում է: Այս մասին հայտարարել է Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված գերատեսչությունը։

«Երբ արմատական ձախերը ժողովրդավարական քվեարկության ժամանակ չեն կարողանում հաղթել, նրանք չարաշահում են արդարադատության համակարգը, որպեսզի իրենց ընդդիմախոսներին բանտ նստեցնեն։ Դա ամբողջ աշխարհում նրանց ստանդարտ հնարքներից է», - գրել է Մասկը X-ում՝ մեկնաբանելով Լը Պենի դատավճռի մասին տեղեկությունները։

Ավելի վաղ Փարիզի դատարանը Մարին Լը Պենին մեղավոր էր ճանաչել Եվրախորհրդարանում «Ազգային միավորում» կուսակցության պատգամավորների օգնականներին կեղծիքով աշխատանքի ընդունելու Եվրախորհրդարանի միջոցները վատնելու մեջ, հայտարարել է դատավոր Բենեդիկտ դե Պերտյուին:
Բացի Լը Պենից, նույն մեղադրանքն է առաջադրվել կուսակցության ևս ութ պատգամավորների։
Փարիզի դատարանը Լը Պենին մեղավոր է ճանաչել Եվրախորհրդարանի ֆինանսները վատնելու մեջ
12 պատգամավոր մեղադրվել է «տեղեկատվություն թաքցնելու» մեջ։ Դատարանի տվյալներով՝ ԵԽ-ին հասցված վնասը կազմել է 2,9 մլն եվրո։
Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որի մի մասը կանցկացնի տնային կալանքի տակ: Մարին Լը Պենին չի թույլատրվի մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրարշավին՝ դա այն դեպքում, երբ համաձայն սոցհարցումների՝ ներկայում նա առաջատարն է:
Ընդհանուր առմամբ` Լը Պենի հետ միասին տվյալ գործով անցնում է «Ազգային միավորման» 24 անդամ: Նրանք բոլորն էլ հերքել են իրենց ներկայացված մեղադրանքները։