ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) թարմացված վարկանիշում նահանջել է 3 աստիճանով ու զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։ Վարկանիշը հրապարակվել է կազմակերպության կայքում։
Վարկանիշային աղյուսակի առաջատարը մնում է իտալացի Յաննիկ Սինները, որը որակազրկված է մինչև մայիս։
Երկրորդ տեղում է Գերմանիայից Ալեքսանդր Զվերևը, երրորդ տեղում՝ իսպանացի Կառլոս Ալկարասը։
Լավագույն հնգյակում են նաև ամերիկացի Թեյլոր Ֆրիցը և սերբ Նովակ Ջոկովիչը։
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA)-ի տվգյալներով էլ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ աստիճանով և 37-րդն է։
Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան է։
Լավագույն հնգյակում են նաև լեհ Իգա Շվյոնտեկը, ամերիկացիներ Կոկո Գաուֆը, Ջեսիկա Պեգուլան ու Մեդիսոն Քիզը։