Գիշերվա ընթացքում ՌԴ երեք մարզերի երկնքում ուկրաինական 66 անօդաչու է խոցվել. ՊՆ

41 անօդաչու խոցվել է Բրյանսկի մարզի տարածքի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՕՊ համակարգերը գիշերը ՌԴ երեք մարզերի վրա ուկրաինական 66 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 66 անօդաչու են ոչնչացրել՝ 41 անօդաչու՝ Բրյանսկի մարզի երկնքում, 24 անօդաչու՝ Կալուգայի և մեկ անօդաչու` Կուրսկի մարզի տարածքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։