ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերնի` արցախահայերի վերաբերյալ գրառումից հետո Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել այդ երկրի դեսպան Ռալֆ Հորլեմանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ռալֆ Հորլեմանին «խիստ բողոք» են հայտնել Հայաստանում գտնվող Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի գրառման կապակցությամբ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։
Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։