ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Վայոց Ձորի մարզի` Երևան–Մեղրի ավտոճանապարհի 140 կմ հատվածում` առավել հայտնի Զառիթափի խաչմերուկում, այսօր` ժամը 19։30-ի սահմաններում, բախվել են «Լադա» և «KIA» մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3–ը` մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Նշվում է, որ վիրավորներին առաջինն օգնություն են հասել քաղաքացիները։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը պարզվում է։
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։